Մենք միավորում ենք ճանապարհորդներին և տուրիստական գործակալություններին մեկ հարթակում
Ինչու օգտվել MyTour-ից
-
Արագ և հեշտ առցանց ամրագրում: Պլանավորեք ձեր ճանապարհորդությունը արագ և հարմարավետ մեր ինտուիտիվ հարթակի միջոցով։
-
Վստահելի գործընկերներ: Համագործակցում ենք բացառապես հուսալի և փորձված գործընկերների հետ։
-
Նորարարական տեխնոլոգիաներ: Առաջատար լուծումներ՝ հատուկ ժամանակակից զբոսաշրջիկների համար։
-
Անհատական մոտեցում: Յուրաքանչյուր հաճախորդ ստանում է անհատականացված սպասարկում։
-
24/7 Աջակցություն: Մեր մասնագետները հասանելի են շուրջօրյա՝ ցանկացած ամրագրման հարցով։
-
Որակի երաշխիք: Կատարյալ սպասարկում՝ մշտական որակի վերահսկման շնորհիվ։
Մեր մասին
MyTour-ը ճանապարհորդական հարթակ է, որը քեզ կօգնի պլանավարել քո հաջորդ ճանապարհորդությունը ` հնարավորություն տալով գտնել լավագույն տուրերը մեկ վայրում, ծանոթանալ դրանց և օնլայն ամրագրել:
MyTour-ը կապում է ճանապարհորդներին առաջատար տուրիստական ընկերությունների հետ՝ ապահովելով հարմարավետություն և խնայելով քո ժամանակը:
Լինելով Ամերիաբանկի դուստր «Դիննո» ընկերության պրոդուկտ՝ MyTourn հարթակը տեխնոլոգիական նոր լուծում է առաջարկում բոլոր ճանապարհորդողների համար, կապելով նրանց Հայաստանում առաջատար և վստահելի տուրիստական ընկերությունների հետ, և հնարավորություն տալով նրանց կազմակերպել իրենց ճանապարհորդությունը մեկ տեղում՝ տուրի ընտրությունից մինչև վճարում:
Մենք պարզ, հասանելի ու արագ ենք դարձրել ճանապարհորդության պլանավորման գործընթացը՝ թույլ տալով քեզ ընտրել քո ճանապարհորդական հարթակն ու ամրագրել այն 5 րոպեի ընթացքթում։
Մեր Թիմը
Մեր մասնագետներն աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ ապահովել հուսալի, հարմար և անհատականացված ծառայություններ։ Անկախ նրանից՝ ծրագրում եք ընտանեկան արձակուրդ, ընկերական արշավ, թե անհատական ուղևորություն, մեր թիմը միշտ պատրաստ է օգնելու ձեզ ընտրել լավագույն տարբերակը։ Մենք ոչ միայն զարգացնում ենք տեխնոլոգիական լուծումներ, այլև ստեղծում ենք համայնք, որտեղ յուրաքանչյուր ճանապարհորդ կարող է վստահել մեզ իր երազանքների ուղևորությունը։