top of page
Աննախադեպ խմբային տուր դեպի Թբիլիսի և մասնակցություն Black Eyed Peas-ի համերգին (1).png

Ամանորյա խմբային ճամփորդություն դեպի Հունաստան

Դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը առաջարկում ենք գեղեցիկ և տպավորիչ ամանորյա ճանապարհորդություն բացառիկ ծրագրով

Փաթեթի մանրամասները

Օրեր՝  29.12.2024 - 05.01.2025

Տևողություն՝ 7 օր / 6 գիշեր

Գին՝  1450 եվրոյին համարժեք դրամ (Մեկ անձի համար երկտեղանի սենյակում) 

Կազմակերպություն` Sputnik Armenia

Փաթեթը ներառում է

  • Երկկողմանի ավիատոմս 

  • Դիմավորում/ճանապարհում

  • Գիշերակաց Աթենքում ILISSOS 4* հյուրանոցում 29.12- 02.01 և 03․01-05․01 ամսաթվերին 

  • Նախաճաշ

  • Տոնական ընթրիք

  • Քաղաքային էքսկուրսիա 

  • Այցելություն սուրբծննդյան տոնավաճառ

  • Ուղևորություն դեպի Մետեորա և գիշերակաց 02.01-03.01 ամսաթվերին

  • Ուղևորություն դեպի Դելֆի

  • Ուղևորություն դեպի Արգոլիդա

fabrizzio-moncada-yQfrndR9buE-unsplash.jpg
fauve-othon-j27IUl16C5I-unsplash.jpg

ՄԵՏԵՈՐԱ

Հունարենից թարգմանաբար «մետեորոս» նշանակում է «օդում սավառնող»։  Մետեորները հսկա ժայռեր են, որոնց գագաթին գտնվում է Հունաստանի գլխավոր սրբավայրերից մեկը՝ Մետեորայի վանքը։

Աշխարհից կտրված անմատչելի ժայռերի գագաթները 11-րդ դարից դարձել են ճգնավորների ապաստարան։ 14-րդ դարում այստեղ առաջացել են առաջին վանական համայնքները։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ գոյություն են ունեցել 22-24 մենաստաններ, որոնցից այժմ գործում են միայն վեցը. 4-ը՝ տղամարդկանց և 2-ը՝ կանանց, մյուսները լքված են՝ մասնակի կամ հիմնովին ավերված։

Մետեորայի բարձրունքից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան։

anne-christner-C_wSj8ItQ0k-unsplash.jpg

Դելֆի

Հունաստանի ամենահայտնի, սիրված և հետաքրքիր հանգստավայրերից  է: Այն հատկապես գրավիչ է հնագիտության սիրահարների համար, քանի որ հենց այստեղ են տեղակայված Հին Հունաստանի բազմաթիվ հուշարձաններ: 


Դելֆիի հնագույն տաճարը կառուցվել է մ.թ.ա. 9–րդ դարում։

Ըստ առասպելի Ապոլլոնն ինքն է ընտրել Դելֆին իբրև իր իսկ սրբավայր։ Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Զևսի կողմից երկրի հակառակ ծայրերից ազատված երկու արծիվները  հանդիպել են Դելֆիում, որտեղ միմյանց խոցելով վայր են ընկել։  Հենց այդ վայրն էլ կոչվում է «Երկրի պորտ»։ 
Քաղաքը բոլոր հին հույների համար ամենասուրբ վայրն էր:


Բացի իր հետաքրքիր պատմությունից, Դելֆին գրավում է զբոսաշրջիկներին իր գեղեցիկ լեռնային բնապատկերով:

george-girnas-8mT0PGJYR2c-unsplash.jpg

Արգոլիդա

Պելոպոնեսի ամենամեծ շրջաններից մեկն է, որտեղ պահպանում են հնագույն մշակույթների մնացորդներ։ Մշակութային կոթողներն իրավամբ կարելի է համարել մարդկային քաղաքակրթության հպարտությունը:

Չեղարկման պայմանները

  • առաջին վճարումից հետո, վիզայի մերժման դեպքում 50 եվրո տուգանքով կանխավճարը փոխանցվում է հաճախորդին։ 

  • կանխավճարը կամ արդեն իսկ ամբողջական վճարը վերադարձի ենթակա չէ, եթե հաճախորդի կողմից է չեղարկվում։  

! Փաթեթը չի ներառում

- վիզայի արժեքը /30 000 - 32 000 դրամ
- քաղաքային հարկերը


Մասնակիցների ցանկությամբ հավելավճարով հնարավոր է կազմակերպել նաև կրուիզ 3 կղզիներ՝ Էգինա, Պորոս և Հիդրա 

hans-reniers-DELDTYAjPrg-unsplash.jpg
sorin-cicos-tKLk2qVgYSs-unsplash.jpg

Ամրագրման հայտ

Շնորհակալություն, հայտն ընդունված է

bottom of page